Քաղաքական

Դուք ցույց տվեցիք Հայաստանի խոր նվիրվածությունը խաղաղությանն ու կայունությանը. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել։

«Ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, հարգելի Նիկոլ Փաշինյան: Դուք ցույց տվեցիք Հայաստանի խոր նվիրվածությունը խաղաղությանն ու կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտանում են, քան երբևէ, և ԵՄ-ի Կայունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի համար»,- գրել է ֆոն դեր Լայենը «X»-ի իր էջում: