Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաև միջխորհրդարանական համագործակցության թեմաները:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին` այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին` կարևորելով նաև անհետ կորած զինծառայողների հարցը: