Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ավարտեցին հանդիպումը

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն ավարտվեց. քիչ առաջ նրանք լքել են բանակցությունների սենյակը։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄԷ-ում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպում են ունեցել սկզբում պատվիրակությունների մասնակցությամբ, ապա՝ դեմ առ դեմ։ Ընդմիջումից հետո նրանք շարունակել են հանդիպումը կրկին պատվիրակությունների հետ, ապա նորից անցել առանձնազրույցի։

Նրանց հանդիպումներն ընդհանուր առմամբ շուրջ 5 ժամ են տևել։