ԱՄԷ-ում ընդմիջումից հետո վերսկսվել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կրկին ընդլայնված ձևաչափով են բանակցություններն անցկացնում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն այսօր հանդիպում են անցկացնում Աբու Դաբիում. նրանք նախ հանդիպել էին պատվիրակությունների հետ՝ ընդլայնված ձևաչափով, ապա՝ դրան հաջորդել էր առանձնազրույցը։
Նրանց բանակցություններն ընթանում են ավելի քան 4 ժամ։