Քաղաքական

Փաշինյանն ու Ալիևը կրկին դեմ առ դեմ ձևաչափով են շարունակում հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում են հանդիպումը կրկին առանձնազրույցի ֆորմատով. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ նրանց հանդիպումն ընմիջումից հետո շարունակվել էր ընդլայնված ձևաչափով, հիմա երկու երկրների առաջնորդները կրկին առանձնազրույց են ունենում։