Քաղաքական

Արթուր Սարգսյանը կալանավորվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց։

Դատարանը բավարարվեց ՔԿ-ի միջնորդությունը՝ պատգամավորի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Հիշեցնենք` երեկ ԱԺ-ն համաձայնություն էր տվել նրան անձեռնմխելիությունից զրկելուն և կալանքի միջնորդություն ներկայացնելուն։ Նա մեղադրվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մի շարք անձանց հետ ահաբեկչություն և իշխանության զավթում նախապատրաստելու մեջ։