Քաղաքական

Հակոբ Արշակյանը ներողություն խնդրեց հղի կնոջից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ ԱԺ վիճաբանությունից հետո միջանցքում փոխնախագահ Հակոբ Արշակյանը հրում է հղի կնոջը։ 

ԱԺ նիստում դրան անդրադարձավ Հակոբ Արշակյանը՝ ներողություն խնդրելով և պարզաբանելով, որ ինքն ընդամենը ձեռքն էր ազատում. 

«Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն կանանցից, լրագրողներից, ներկաներից, ովքեր քիչ առաջ հետևում էին ԱԺ դահլիճում և միջանցքում տեղի ունեցածին։ Հույս ունեմ՝ նրանցից որևէ մեկը չի վնասվել։ Առավել ևս, հղի կնոջ վերաբերյալ էր այդ գրառումը. կադրերում երևում է, որ ես որևէ մեկին չեմ հրում, ընդամենն իմ ձեռքն եմ ազատում, բայց նաև, լինելով 4 երեխայի հայր, ուզում եմ ասել, որ եթե որևէ մեկն իրեն անհարմար է զգացել, առավել ևս՝ հղի կին, ես նրանից ներողություն եմ խնդրում ընդհանրապես այս իրավիճակի համար»,- ասել է Արշակյանը։