Քաղաքական

Հագին շոր չկար, դառել էր մաֆիոզ. Սուքիասյանը՝ մաքսայինի նախկին պետի մասին

Բոլոր նախարարությունները, որտեղ պարոն Մինասյանն աշխատել է, կաշառքի սանդղակ է եղել․ Ազգային ժողովում ասել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի պնդումներին.

«Եթե էս փաստաթուղթն էր ստորագրվում, էսքան գումար պետք է փոխանցեին... Ու դուք հիմա եկել, ստեղից ասում եք՝ բիզնեսին չեք պաշտպանում»։ 

Նա հիշեցրել է այն ժամանակահատվածները, երբ Արծվիկ Մինասյանի կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, եղել է կոալիցիոն իշխանության մեջ. «Մի հատ Արմեն Ավետիսյան գտան, բերեցին, դրեցին մաքսայինի պետ… Հագը շոր չկար, ինչ-որ մի տեղից գտան, բերին, ասին՝ ուժեղ տղա ա։ Սա ամեն օր միլիոնները հավաքում էր պետբյուջեից, մի մեծ խումբ էր ստեղծել, դառել էր մի մեծ մաֆիոզ։ Ինչքան ընտանիքներ կային, որ ուզում էին բիզնեսով զբաղվեին, ովքեր իրենց հետ, էդ իշխանության հետ կապ չունեին, էդ բիզնեսն իրենց անհատական ընտանիքի բիզնեսն էր, 30-40% մաքսազերծումն ավելի թանկ էին անում, ամիսներ հետո էս մարդիկ մահանում էին»,- ասել է նա։