Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. այն, ինչ գլխավոր դատախազն այստեղից ասում է, օրենքի հետ որևէ առնչություն չունի. ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։
«Եթե ցածր իրավական պատկերացում ունեցող, օրենքները սխալ մեկնաբանող, սխալ հասկացող, միայն հանձնարարություններ կատարող կամ կամավոր հանձնարարությունների տակ մտած անձը փորձում է հակաօրինական բան վերագրել ինձ, ես դրանից զայրանում եմ։ Այո, ինձ հասցված վիրավորանքից ես զայրանում եմ»,- ասել է Մինասյանը։