Քաղաքական

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել հարևանների դեմ ռազմական գործողությունների համար

ՀՀ-ն վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել 3-րդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ 

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Կրեմլն արագացրել է Գյումրիի իր ռազմակայանի համալրումը Հարավային Կովկասի երկրների վրա ռազմաքաղաքական ճնշումն ուժեղացնելու նպատակով: