Գլխավոր դատախազին կամ ճիշտ չեն զեկուցել, կամ նա պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել. ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։
«Ասում է՝ ինչու դուք չեք նշել, որ այնտեղ ապօրինի շինություն կա։ 2 պատճառով. նախ, եթե ես նշեի, կստացվեր՝ ճանաչում եմ այդ շինությունը, և երկրորդ, կսահմանափակեմ ապագա մրցույթի մասնակիցներին։ Այո, այդ մրցույթի նպատակն այն էր, որ, ներդրումային ծրագրին համապատասխան, պետք է գնա շինթույլտվության ստացման գործընթաց, այդ շինթույլտվության արդյունքում՝ նաև քանդման գործընթաց և համապատասխանեցում»,- նշել է Մինասյանը։
Նա ընդգծել է, որ ոչ միայն չի իմացել՝ այդ տարածքում ով է կառուցապատում արել, ավելին, չի իմացել՝ Սեյրան Օհանյանը կապ ունի դրա հետ, թե չէ։
«Ես ընդամենը ասել եմ, որ, ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն, օգտագործվում է պարոն Օհանյանի կողմից։ Ի դեպ, այդ փաստը նաև իրենց ցուցմունքում էլ դա կա. մարդը չի հերքում»,- ասել է Մինասյանը։