ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը բացարձակ աբսուրդ է համարում նույն խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին վերագրվող մեղադրանքները.
«Բացարձակ աբսուրդ է ցույցեր նախապատրաստելը, անհնազանդության ակցիաներ նախապատրաստելը, խոսելու երևույթները ներկայացնել որպես ահաբեկչություն»,- նշել է նա։
Անդրադառնալով ձայնագրություններում իր անվան շուրջ խոսակցությանը, Քոչարյանը նշեց. «Չի եղել որևէ խոսակցություն իմ կողմից, ընդհանրապես, որևէ մեկի հետ, ներառյալ՝ Բագրատ Սրբազանի հետ, որևէ բանի շուրջ, որը կարող է ինչ-որ տեղ խնդիր ունենալ քրեական օրենսգրքի որևէ հոդվածի հետ»։
Պատգամավորն ընդգծեց, որ միջպետական ճանապարհներ փակելը խաղաղ անհնազանդության ակցիա է, որն արվում է իշխանության գործողությունների դեմ։