«Ցույցերի մասին խոսելիս նա պետք է լռի և հիշի՝ «Մարտի 1»-ի ցույցերի ժամանակ իր հայրն ինչ արեց Երևանի կենտրոնում»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես է արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։
Սիմոնյանը նշել է, որ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ մեկնաբանելու իմաստ չկա. «Նա Քոչարյանի տղան է, թող գնա, իր համար լռվի, իր գործերով, սպորտով զբաղվի»։