Քաղաքական

Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը

Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը, որրի ընթացքում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանին, Արծվիկ Մինասյանին և խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ 

«Հաշվի առնելով Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված իրավիճակը և, նաև, մեր գործընկերների ներկայացրած մոտեցումները, մենք էլ Սեյրան Օհանյանի հարցի քննարկմանը չենք մասնակցի»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Մինչև դահլիճը լքեք, մի բան ասեմ։ Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի գործերը գրեթե նույն գործն են, և, փաստացի, դուք բաց եք թողնում նաև պարոն Մինասյանի հետ կապված հարցի քննարկումը»,- ասել է Ալեն Սիմոնյանը։ 

Ընդդիմադիրները լքեցին դահլիճը։