Քաղաքական

Հայհոյախոսների տեղը խորհրդարանում չէ. Հակոբ Արշակյան

Արհամարհել հայհոյախոսների ելույթները և գնալ ընտրության, որոշիչ ձայնը ասել. նման հորդորով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ դիմելով Խոյ և Էջմիածին համայնքների բնակիչներին։

«Այստեղ կան մարդիկ, ովքեր սեռական հայհոյանքներ են տալիս նույնիսկ ԱԺ դահլիճում՝ հայտնի որդի Քոչարյանը, մյուսները։ Նրանք սարսափում են ուղղակի ձեզ հետ որևէ հրապարակում, որևէ տանը, որևէ օջախում շփվելուց, և սարսափում են, որ մենք ձեզ նոր հնարավորություն ենք տալիս։ Խնդրում եմ՝ ըմբռնումով մոտենաք և նրանց փողոցում հանդիպելիս իրենց տեղը ցույց տաք օրենքի շրջանակներում։ Եվ իհարկե, հայհոյախոսների տեղը հաջորդ խորհրդարանում նույնպես կերևա, որը խորհրդարանում չէ ամենևին»։

Եվ թող հայհոյանքները ուղեկիցը լինեն ամենօրյա կյանքում բոլոր այն մարդկանց, ովքեր ԱԺ-ում նման բանով են զբաղվում։