«Վայ, Աղազարյանի հույսին մնաք դուք»,– ԱԺ իր ելույթում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ հավելելով,– «Լավ չէ՞ր Ֆիլիպ Կիրկորովն ու Քսենյա Սոբչակը։ Կիրկորով, Սոբչակ, Իգոր Կրուտոյով չստացվեց, հիմա էլ Աղազարյանին են ուղարկել ստեղ, որ Հայաստանի դեմ սուտ մատնություն տա»,– ասել է նա։
Եղոյանը Աղազարյանի ելույթը որակեց խայտառակություն, ամոթ, ՀՀ դեմ հանցավոր գործունեություն. «Լավ է՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններդ դա չեք ասում, էն ամենազազրելի մասը թողել են պարոն Աղազարյանի վրա, լավ է՝ ֆայմեցիք, նման նբաներ չասեք»։
Հիշեցնենք՝ Աղազարյանը նշել էր, թե սա արվում է հակառուսական տրամադրություններ բորբոքելու համար։ Աղազարյանը ռուսական կողմին կոչ էր արել չտրվել Հայաստանի սադրանքներին։ Այս ելույթից հետո դահլիճում վիճաբանություն սկսվեց։