Քաղաքական

Մայր Աթոռ զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապղծություն է. Աղվան Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը իրավապահների՝ Մայր Աթոռի տարածք մտնելը սրբապղծություն է համարում։ Այս մասին նա ասել է ԱԺ-ում իր ելույթում։ 

«Սուրբ Էջմիածին զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապղծություն է։ Դուք դա էլ արեցիք։ Անհավատ եք, զուրկ հայկականությունից։ Հայ մարդն ամենուր ամոթահար է։ Չէին պատկերացնում, որ սրան էլ եք ընդունակ։ Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, ՀՀ-ն զավթած չարիքը մտավ հայության ինքնության տաճար։ Սա չեք մարսելու»,- ասել է Վարդանյանը։