Որևէ մեկը չի ներխուժել վեհարան. լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռում հունիսի 27-ին տեղի ունեցած իրադարձություններին։
«Նախամուտքի մոտ են եղել։ Ձեր նշած անձը փախել, թաքնվել էր այնտեղ՝ մտածելով, որ այդտեղ կարող է իրեն պաշտպանված զգալ, և դա ակնհայտ էր»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Աջապահյանի գործողությունների իմաստը շոու սարքելն է եղել, մարդկանց հրահրելը.
«Կա դատարանի որոշում, և գնալ, մտնել, փորձել պատսպարվել, և դատարանի որոշումը որպեսզի չկատարվի, դա անընդունելի է».- ասել է նա։