Ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին խոսող Կառավարությունը երկիրը վերածել է բռնատիրության. ԱԺ-ում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ը պետականացնելու հնարավորություն տվող նախագծին։
«Սա միայն Սամվել Կարապետյանին վերաբերվող հարց չէ, այստեղ Կարապետյանի ֆիգուրը, որպես անվիճելի հեղինակություն, առաջին պլան է բերվում մյուսներին ազդանշան ուղարկելու՝ առ այն, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեզրկելուց, ազատազրկելուց կամ բռնություն գործադրելուց ետ չի կանգնելու»,- ասել է Աբրահամյանը։