Քաղաքական

Սուտ է. հսկիչը իրավունք չի ունենալու զննություն անել. Ռուբինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պնդումը, որ ավտոբուսում հսկիչին իրավունք է տրվում զննություն կատարել, սուտ է. Ազգային ժողովում ասել է ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը․ «Հսկիչն ընդհանրապես զննություն չի անելու»։ 

«Ըստ նախագծի՝ եթե մարդը չի վճարել ու հրաժարվում է նույնականացվել, հսկիչը դիմում է ոստիկանին, որն, այսպես, թե այնպես, իրավունք ունի մարդուն նույնականացնել»,- ասել է Ռուբինյանը՝ հերքելով ընդդիմադիր պատգամավորների պնդումները։ 

Նա նաև նշել է, որ ԱԺ-ում քննարկում են ոչ թե ուղեվարձի չափը, այլ՝ ուղեվարձ չվճարելու դեպքում պատասխանատվության ենթարկելու հարցը։