Քաղաքական

Իրանի դեսպանը հյուրընկալվել է ԱԺ-ում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Կարևորվել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը: