ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին, նշել է, որ խաղաղությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, այն է՝ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
ԱԳ նախարարը նշել է, որ եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, դրանք փարատելու ամենաուղիղ ձևը խաղաղության պայմանագիրը ստորագրելն է։
Նրա խոսքով, շփումները միմյանց բացատրելու, ավելի հասկանալի դառնալու, մտահոգությունները փարատելու համար են. «Հույս ունեմ՝ այդ շփումները, բանակցությունները կհանգեցնեն և՛ պայմանագրի ստորագրմանը, և՛ մյուս հարցերի լուծմանը»։
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կայա Կալասն էլ, խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մասին, ասել է. «Ոգևորված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացով։ Կցանկանանք տեսնել, որքան հնարավոր է, շուտ, գործընթացի ամփոփումը. ողջ աշխարհում մեզ անհրաժեշտ է կայունություն»։