Քաղաքական

Տեղի է ունեցել Միրզոյանի և Կալասի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման օրակարգում ներառված էին ինչպես ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ծրագրերը, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։

Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։