Քաղաքական

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության հետագա զարգացմանն ուղղված աշխատանքները։

Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։