Քաղաքական

«Իրավապահ համակարգն օգտագործվում է այլախոհների դեմ». Մամիջանյան

Ակնհայտ է, որ իրավապահ համակարգն այս պահին օգտագործվում է այլախոհների դեմ. Radar Armenia-ի հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով «Սրբազան» շարժման ներկայացուցիչների ձայնագրություններին։ Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։ 

Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել ընդդիմադիր մի շարք գործիչների տներում, 14 անձ ձերբակալված է, այդ թվում՝ «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը։ ՔԿ-ն ձայնագրություններ է հրապարակել, որտեղ, առերևույթ, խոսողը Բագրատ արքեպիսկոպոսն է։ Ձայնագրություններում խոսվում է ավտոբուսներ պայթեցնելու, մարդկանց սպանելու պլանների մասին։