Առաջին դեպքը չէ, որ իրենք նման պլաններ են գծում և նախաձեռնում. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։
«Իրավապահներն իրենց աշխատանքն են կատարում, և ցանկացած նման հեղաշրջման փորձ, պետական դավաճանության փորձ պետք է համարժեք պատասխանն ունենա։ Ես ավելի վատ կվերաբերեի, եթե դա չկանխվեր իրավապահների կողմից։ Իրենք ասում էին, որ այդտեղ հակաիրավական որևէ բան չկա։ Այսինքն, չեն հերքում որ եղել է, դա օդից չէ, փաստ է, որը հրապարակվել է։ Առաջին դեպքը չէ, որ իրենք նման պլաններ գծում են և նախաձեռնում։ Սա պետություն է, շատ լավ է, որ իրավական համակարգը կարողանում է նախապես տեսնել և կանխել այս փորձերը»,- նշեց նա։
Անդրադառնալով մամուլում հրապարակված «հեղաշրջման պլանին»՝ պատգամավորը նշել է, որ փաստաթղթում աբսուրդ, պրիմիտիվ ձեռագիր է, որն առաջին անգամը չէ.
«Խոսքը հիբրիդային հարձակումների, իմիտացիաներ ստեղծելու, ծաղրելու, այլ իրավիճակներով մարդկանց մոտ տրամադրություններ փոխելու մասին էր։ Նման փորձերը, հակապետական ցանկացած փորձ շատ արագ պետք է կանխվեն»,- հայտարարեց Մանավազյանը։
Հարցին՝ դրսի որևէ ուժի ներգրավվածություն տեսնու՞մ եք այս ամենում, Մանավազյանն արձագանքեց. դրսի ուժերի միջամտություն անձերի մակարդակում է տեսնում.
«Գալիս են, փորձում ներկայացնել, որ դրսի ուժի ազդեցության կամ միջամտության ներքո են այդ ամենն անում։ Օրինակ, ՌԴ քաղաքացին, ով նաև երկքաղաքացի է, նաև՝ բավականին ազդեցիկ է, փորձում է նման պլանի և խաղի մեջ ներքաշել մարդկանց»,- ասաց նա։