Քննչական կոմիտեի հրապարակումները խոսում են նրա մասին, որ ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակում էր պլանավորվում. Radar Armenia-ի հետ զրույցում հայտնել է Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«ՔԿ-ի հրապարակածը կասկածի տեղ չի թողնում, կարող են դետալների մեջ տարբերություններ լինել, բայց հստակ է, որ Հայաստաի դեմ հիբրիդային հարձակում էր պլանավորում»,- ասել է նա։
Ի պատասխան հարցին՝ դրսի ուժերի մասնակցության կասկածներ կա՞ն, Իոաննիսյանը նշեց, որ միամիտ է մտածել, թե ՌԴ-ն հետաքրքրված չէ նման զարգացումներով։
Ինչ վերաբերում է երեկ մամուլում հրապարակված «հեղաշրջման պլանին», Իոաննիսյանը նկատեց, որ վստահ չէ դրա իսկության մեջ, այնուամենայնիվ, ըստ նրա, դա կապ չունի ՔԿ գործողությունների հետ. «Սա վաղուցվա հետաքննություն է, երեկվա հրապարակման հիման վրա չէ»։