Քաղաքական

Եթե այդ փաստաթուղթն իրական է, ի՞նչն է հակաօրինական. Քրիստինե Վարդանյան

Այդպիսի փաստաթուղթ կարող են տասնյակներով, առանց որևէ ջանքի, ստեղծել. Radar Armenia-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով երեկ հրապարակված «հեղաշրջման պլանին»։

«Անհասկանալի էր նաև. եթե այդ փաստաթուղթն իրական էր, այդտեղ հակաօրինականը ո՞րն էր։ Սա միայն հիշեցնում է ստալինյան բռնաճնշումները, այլ բան դժվար է մտքիդ գալիս։ Մոտ 2 տասնյակ մարդու մասին է խոսքը, խուզարկություններ են արվել, ու քննչական են տարվել մարդիկ։ Իրավական գործընթացի հետ գործ չունենք»,- ասել է նա։