Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օանա Տոյուին՝ Ռումինիայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ Օանա Տոյուին՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում: Ակնկալում եմ սերտ համագործակցություն մեր ժողովուրդների ամուր բարեկամության և ժողովրդավարության ու ազատության ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերության հետագա ամրապնդման նպատակով, ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման շրջանակներում»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում։