Այս պահին Հայաստանի իշխանությունների հետ իրականացվում է կոնկրետ աշխատանք՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման ուղղությամբ։ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Դեսպանը նշել է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունն ակտիվ փուլում է.
«Շատ կարևոր է դիմակայունության բարձրացումը, հասարակության հզորացումը, որպեսզի Հայաստանն ավելի մերձենա Եվրոպային։ Կարծում եմ՝ այս հարցը կիսով չափ լուծվում է, դրա ճանապարհին ենք։ Առևտրի ազատականացման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, սոցիալական ոլորտի խնդիրների հաղթահարումն են այդ առաջնահերթությունները։ Այնպես պետք է աշխատել, որ կարողանանք արդյունավետ կառավարել այս մեծ հանձնառությունը»,- ասաց Վասիլիս Մարագոսը։