ՀՀ ԱԳ նախարար նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Չինաստան. այս մասին հայտնում է պաշտոնական Պեկինը։
Չինաստանի ԱԳՆ խոսնակի խոսքով, Չինաստանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ և արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-27-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն էլ հայտնել է, որ նախատեսված է հանդիպում Չինաստանի նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ: