ՀՀ ԱԳ փոխնախարարի կարծիքով՝ Էրդողանի և Փաշինյանի հանդիպումը անցել է բավական դրական մթնոլորտում։
«Երկու կողմերը միմյանց են ներկայացրել թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Հայկական կողմը դրական է գնահատում հանդիպումը»,- նշել է փոխնախարարը լրագրողների հետ ճեպազրույցում։
Հարցին՝ Թուրքիայի նախագահն ինչպես է ընդունել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Վահան Կոստանյանը պատասխանել է.
«Բնականաբար, քննարկում է եղել նաև տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին, և երկուստեք արձանագրվել է դրա կարևորությունը»։