Քաղաքական

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան. Փաշինյան

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանին հրավիրել Հայաստան՝ մասնակցություն ունենալու հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի ունենալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ 

«Թուրքիան Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափի անդամ է: Եվ ես պատրաստվում եմ հրավիրել նախագահ Էրդողանին մյուս տարի գարնանը, իհարկե, ամսաթվերը դեռ ճշտվում են, մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, և հույս ունեմ, որ հաջորդ տարի արդեն մեր հանդիպումը տեղի կունենա ՀՀ-ում»,- տեղեկացրել է վարչապետը: