ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել «թեկուզ հիմա».
«Մենք պատրաստ ենք ստորագրել այն թեկուզ հիմա: Մեր կողմից որևէ սահմանափակող կամ լրացուցիչ պայմաններ չկան: Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա և ցանկանում ենք, որ դա արվի, որքան հնարավոր է, շուտ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Գրիգորյանը։
Նա նաև նշել է, որ ներկա պահին փաստաթղթի ստորագրման վայրի և ժամկետների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: