Քաղաքական

ԱԺ երկու պատգամավոր նկատողություն ստացավ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում է հայտարարել ՔՊ խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանին ու Նարեկ Ղահրամանյանին։ Նրանք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթի ժամանակ տեղից միջամտում էին։ Թեև Ալեն Սիմոնյանը մի քանի անդամ դիտողություն արեց, սակայն պատգամավորները շարունակեցին միջամտել ու խանգարել ելույթը։

«ԱԺ կանոնակարգի համաձայն՝ նկատողություն եք ստանում, նախազգուշացում եք ստանում պարոն Եղոյան, և նույնը Ձեզ է վերաբերվում, պարոն Ղահրամանյան»,- ասաց ԱԺ նախագահը։

Աննա Գրիգորյանն էլ արձագանքեց. «Ղահրամանյանը զեմլյակս է, ոչինչ, թեթև կտանենք»։