Քաղաքական

Շատերը կարգավիճակի բերումով են սա ներկայացնում որպես եկեղեցու դեմ պայքար. Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եկեղեցում կան շատուշատ պարկեշտ մարդիկ, բայց նրանք այժմ գերու կարգավիճակում են. Ազգային ժողովում արտահերթ ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Շատ մարդիկ, ստիպված, պաշտոնի, կարգավիճակի բերումով գնում են և ներկայացնում են դա որպես եկեղեցու դեմ պայքար։ Եկեղեցու դեմ որևէ մեկը չի պայքարում, Հայ առաքելական եկեղեցին մեր բոլորինս է, դրա մեջ կասկած չկա, բայց այն մարդիկ, ովքեր արատավորում են, վստահ եմ, որ իրենք հեռանալու են,- ասել է Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից եկեղեցու դեմ պայքարելու վերաբերյալ մեղադրանքներին։  

Սիմոնյանը նաև արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին. 

«Ասում է՝ պատերազմից 5 է պակաս։ Էդ ինչ ինֆորմացիա ունեք, ուղղությո՞ւն եք ցույց տալիս։ Պատերազմից 5 րոպե պակաս չի, մի անհանգստացեք, հետ ինֆորմացիա ուղարկի, ասեք՝ չանցավ, չկարողացա համոզել, որ պատերազմին 5 րոպե ա պակաս, մի կրակեք, մի հարձակվեք»,- ասել է Սիմոնյանը։