Քաղաքական

Լևոն Քոչարյանին ու Իշխան Սաղաթելյանին ասեք վերադառնան, բան չի լինի, կանանցով կպաշտպանեք. ԱԺ նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին։

Նա նշել է, թե ընդդիմադիր խմբակցություններից այնքան մարդ կա բանտերում տեղավորելու։

«Որ մեկիդ ենք տեղավորելու բանտերում։ Էնքան մարդ կա ստեղ բանտերում տեղավորելու համար։ Որ տենց քաղաքական տեղավորելու լիներ՝ բանտերում տեղ չէր լինի, հերթով բոլորիդ կտեղավորեինք բանտերում՝ մարդկանց խաբելու, ստելու ու ուրիշների համար աշխատելու համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը։

Վերջում Ալեն Սիմոնյանը կոչ արեց Լևոն Քոչարյանին ու Իշխան Սաղաթելյանին վերադառնալ դահլիճ. «Լևոն Քոչարյանին ու Իշխան Սաղաթելյանին ասեք վերադառնան դահլիճ։ Իրենց բան չի լինի այստեղ, վերջին տարբերակ՝ կանանցով կպաշտպանեք։ Թող վերադառնան, ամոթ է»։