Քաղաքական

Զանգովի արդարադատության դեմ էիք պայքարում, ստացվեց ֆեյսբուքյան արդարադատություն. Աննա Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մինչև 2018 թվականը զանգովի արդարադատության դեմ էիք պայքարում, 2018 թվականից ստացվեց ֆեյսբուքյան արդարադատության իրականացում. Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։  

«Բայց ինձ մի բան է հետաքրքրում. ձեր հոգին փառավորվե՞ց երեկ, երբ կալանավորեցին Սամվել Կարապետյանին։ Տոնո՞ւմ էիք երեկ։ Ես վստահ եմ, որ Ալիևը տոնում էր, որովհետև տարիներ առաջ հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, տոնած կլինեք, այդտեղ կասկած չունեմ։ Ձեզ ուժե՞ղ էիք զգում»,- ասել է պատգամավորն իր ելույթում։