Վերջին 7 տարվա պատմությունը հաջողության, ոչ թե անհաջողության պատմություն է. ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը. այդ հարցի մասին էլ, բնականաբար, շատ մտածել եմ։ Եվ այստեղ պատասխանը հետևյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոկ է օգտագործվել, որ ՀՀ-ն որպես անկախ և ինքնիշխան պետություն չկայանա»,- ասել է Փաշինյանը։