Քաղաքական

Փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր քաղաքացիների տարհանման հարցում․ Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրան-Իսրայել հակամարտությունը թեժանում է, մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր քաղաքացիների տարհանման հարցում։ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր մոտեցումը հայտնի է, մենք մշտապես ջատագով ենք եղել մեր տարածաշրջանում խաղաղության։ Բայց տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում է դա հաջողվում։ Այս պայմաններում մենք ոչ միայն մեր հայրենակիցների, Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ հայկական ծագմամբ քաղաքացիների մասին խոսքն է, այլ առհասարակ։ Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր քաղաքացիների տարհանման հարցում, օգտակար լինելու պրոցեսի մեջ ենք»,- ասել է նա։

Ըստ Միրզոյանի՝ խոսքը տարբեր երկրների քաղաքացիների մասին է։

«Հրապարակային անդրադարձ եղավ նրան, որ, օրինակ, Հնդկաստանի քաղաքացիների, ուսանողների խմբին ենք օգնել Հայաստանի սահմանը հատելով տարհանվել, վերադառնալ հայրենիք։ Նաև Աֆրիկայի մի քանի պետություններ՝ Զիմբաբվեն, օրինակ, Չինաստանի քաղաքացիներ, Ֆրանսիայի, ԱՄՆ քաղաքացիներ։ Սա շարունակական պրոցես է, ինչպես կարող ենք գնահատել, առաջիկա օրերին ծավալները միայն կավելանան»,- ասել է նախարարը։