Քաղաքական

ՌԴ-ում և այլ երկրներում կան շրջանակներ, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի ետևում են կանգնած. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին․

«Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահի, վարչապետի հետ և չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել»,- հայտարարել է վարչապետը՝ ՌԴ-ից ՀՀ դեմ հիբրիդային պատերազմ վարելու իշխանական գործիչների հայտարարությունների մասին հարցին ի պատասխան։

«Բայց մեծ է հավանականությունը, որ ՌԴ-ում, այնուամենայնիվ, կան որոշակի շրջանակներ, ընդ որում, ոչ միայն ՌԴ-ում, վստահ եմ՝ այս դեպքում կոնկրետ այլ երկրներում կան որոշակի շրջանակներ, որոնք հիբրիդային գործողությունների և հիբրիդային պատերազմի ետևում են կանգնած»,- ասել է նա՝ հավելելով, որ ունեն բոլոր կարողություններն ու հնարավորությունները՝ կառավարելու այդ հիբրիդային ռիսկերը։