Քաղաքական

Այդ օրը պարզ էր, որ Աբազյանը դառնալու է նախկին․ Գեղամ Մանուկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս 7 տարվա մեջ իրավահաջորդ ԱԱԾ պետեր փոխելու ժամանակ որևէ անգամ բացատրություն տրվե՞լ է, թե ինչու կատարվեց դա․ հարց ուղղեց ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր ելույթում։ 

«Հնչեց օրերս ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում, երբ ԱԱԾ՝ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին ասացի՝ որպես անվտանգության պատասխանատու, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կուսակրոնությունը անվտանգության հարց է, գնահատո՞ւմ ես այդպես։ Պատասխանը շատ կարճ էր․ այդ ճղճիմ թեմային չեմ ուզում անդրադառնալ։ Այդ օրը շատերիս համար պարզ էր, որ շուտով Արմեն Աբազյանը դառնալու է նախկին»,- ասաց պատգամավորը։