Քաղաքական

Դաշինքից առնվազն մեկը գիտի «Հայր մեր»-ը, բայց դեռ լրիվ չեն սովորել. Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ելույթի վերջում «Հայր մեր» աղոթքից մի հատված կարդաց, այնուհետև խաչակնքվեց։ 

«Դադարեցրեք ձեր կեղտոտ արշավը Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Առաքելական եկեղեցու հետևորդները դա ձեզ երբեք չեն ների։ ձեզ հանդուրժելու ժամանակն այլևս անցել է։ Երկրի փրկությունն ու ապագան գտնվում են նրանց ձեռքերում։ Նրանք գալիս են, ու գալու են իրենց ձեռով մասնակցելու երկրի փրկության գործին։ Այս ճշմարտությունը ձեր դատավճիռն է։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զի քո է արքայություն, և զորություն, և փառք հավիտյանս, ամեն»,- ասաց նա ելույթի վերջում։

Արձագանքելով կատարվածին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Դաշինքից առնվազն մեկը գիտի «Հայր մեր»-ը։ Դե, լրիվ չասաց, որովհետև դեռ լրիվ չեն սովորել։ Առաջարկում եմ հաջորդ անգամ ամբողջը ասել»։