Քաղաքական

Հիշում եմ՝ ինչպես մտաք սենյակս, պատռեցիք զոհված զինծառայողների նկարները․ Ավանեսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարծես մի պահ կորցնում ես հոգեկան առողջությունը և պիտի անպայման արձագանքել ու ցույց տալ իրականությունը․ ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների խոսքերին։ 

«Բավական է, սիրելի գործընկերներ, պաթոսախեղդ, կոգնիտիվ դիսոնանս առաջացնող ձեր թեզերով շեղեք մեզ և հանրությանը։ Չի հաջողվելու։ Ապօրինի գույքի բռնագանձման, ՀՀ պետականության, անկախության և ազատության դեմ տարվող հիբրիդային պատերազմի դեմ պայքարում հայ ժողովուրդը շատ լավ էլ համախմբված է, և իշխանություններն էլ տանելու են այդ պայքարը անշեղորեն։ Բավական է ամեն օր Հայաստանի անվտանգությունը, անկախությունը և քաղաքացիներին թիրախավորելով՝ գոռգոռաք թիրախավորման մասին։ Այստեղ չեն մեր գործընկերները, բայց ես շատ լավ հիշում եմ՝ ինչպես խելագարված հողմերի պես մտաք սենյակս, պատռեցիք զոհված զինծառայողների նկարները, որոնց շարքում նաև եղբայրս էր, շպրտեցիք վրաներս, վիրավորեցիք, սպառնացիք, և ձեր պարտքը ձեր ղեկավարների առաջ կատարած՝ դուրս գնացիք»,- ասել է Ավանեսյանը։ 

Նա դիմեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին․ «Տիկին Խամոյան, մենք ժողովրդից մի բան ենք ուզել միշտ, և, ի տարբերություն ձեր ղեկավարների, մի քանի անգամ ստացել ենք․ դա վստահության քվեն է»,- ասել է Ավանեսյանը։