Քաղաքական

Կալիբր չթողեցիք ուղղակի, դառնացրիք ու արժեզրկեցիք, մաշեցիք․ Հռիփսիմե Գրիգորյան

Այսօր ունենք պետություն, որն աշխարհի հետ խոսում է սուվերենի դիրքից․ ԱԺ-ում ունեցած ելույթում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ 

Գրիգորյանը նշել է, որ ընդդիմադիրներն իրենց գործունեությամբ այնպես են անում, որ երբեք իրենց վերադարձը չլինի՝ ոչ որպես իշխանություն, ոչ՝ ընդդիմություն։ 

«Կալիբր չթողեցիք, դառնացրիք ու արժեզրկեցիք, մաշեցիք։ Դաշնակից մինչև օլիգարխ, Վանեցյանից մինչև Վարդանիկ, սրաբազանց բարձրաստիճան վեղարավորներ ու այս ամենին հարող աշխուժակներ։ Շատ հուզիչ է, ձեր «մեկս մյուսով» օպերացիան, մեկդ մյուսով, վրադիր՝ սիմոնյանների ու սոլովյովների հովանու ու, էլ չգիտեմ, ինչերի տակ, բայց ինչն է, որ վրիպում է ձեր փորձառու, իմաստուն, ազգի սիրույն մեռած հայացքից. այն, որ մարդիկ ունեն աչք, ականջ և հիշողություն, ու որ մենք բան էլ չանենք, ոչ մի բան չասենք, լոռեցու ասած՝ ղրաղ քաշվենք, դուք ձեր խոսքով, ու գործով մարդկանց ստիպում ու համոզում եք, որ երբեք վերադարձ չի լինի ձեզ»,- ասել է Գրիգորյանը։