Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է հարգանքով վերաբերի ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հայրենի օջախներ վերադառնալու իրավունքին»:
«Սա տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների հաստատման համար կարևոր նախապայման է»,- ասել է Ալիևը օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Նա նշել է, որ «տեղահանումներից» հետո Հայաստանի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ «Պատմական արդարությունը պահանջում է ապահովել այդ մարդկանց խաղաղ և անվտանգ վերադարձն իրենց հայրենիք», - նշված է ուղերձում: