ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Իրան-Իսրայել հակամարտությանը։
«Ինչքան պատերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա»,- ասել է նա՝ գնահատելով հնարավոր հետևանքները Հայաստանի համար։ Իսկ հետևանքներին դիմագրավել, ըստ նրա, պետք է կազմակերպչական աշխատանքով՝ «մոբիլիզացնելով բոլոր մարմինները»։