Քաղաքական

Բոլոր աշխատանքները զուգահեռաբար մեկնարկած են. Ս. Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի առնչությամբ «Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը՝ ասել է. «Քաղաքական գործունեություն է։ Իրենք այդպես են որոշել. ինչ կարող եմ ասել»։

Հարցին՝ ՔՊ-ից ձայներ ստանալու գործընթացը մեկնարկե՞լ է, նա նշել է. «Բոլոր աշխատանքները զուգահեռաբար մեկնարկած են։ Մանրամասներ մի հարցրեք»։