Հունիսի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են քաղաքական և կուսակցական բնույթի հարցեր։ Փարաքար ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Լյուդվիգ Գյուլնազարյանի, Նոյեմբերյան ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում՝ Մխիթար Խաչիկյանի թեկնածությունը։