Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Հնդկաստանի 110 քաղաքացի․ Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով Հնդկաստանի քաղաքացիների տարհանման հնարավորությունը: ՀՀ կողմից ցուցաբերվել է համապատասխան աջակցություն: Այս պահի դրությամբ տարհանվել է Հնդկաստանի 110 քաղաքացի»,- հայտնել է ԱԳ նախարարի խոսնակը: